Մոսբիրժան մտադիր է հայկական դրամով վաճառք իրականացնել

Աճուրդային սխեմա. Արխիվային լուսանկար
Սկաբելինն ընդգծել է, որ կարևոր է մասնակիցների և նրանց հաճախորդների իրական հետաքրքրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Մոսկովյան բորսան նախատեսում է առաջիկա ամիսներին վաճառք իրականացնել հայկական դրամով, ուզբեկական սումով և էմիրաթական դիրհամով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Մոսկովյան բորսայի արժութային շուկայի վարչության տնօրեն Անդրեյ Սկաբելինը։

«Առաջիկա ամիսներին մտադիր ենք հայկական դրամով, ուզբեկական սումով և էմիրաթական դիրհամով վաճառք գործարկել։ Այդ արժույթների նկատմամբ հետաքրքրություն ենք տեսնում և հասկանում ենք, որ դրանք լիկվիդայնություն կունենան»,- ասել է նա։

Սկաբելինի խոսքով` մի քանի պայման կա մեկնարկն ապահովելու համար, գլխավորը` մասնակիցների և նրանց հաճախորդների իրական հետաքրքրությունն է։
«Որպեսզի արժույթը վաճառվի, մշտական պահանջարկ և առաջարկ է պետք, այդ ժամանակ իրական շուկա կձևավորվի»,- նշել է Սկաբելինը։
Ենթակառուցվածքային տեսանկյունից արժութային շուկայում որպես կենտրոնական պայմանադիր կողմ հանդես եկող Ազգային քլիրինգային կենտրոնը պետք է հաշիվներ բացի արժույթի թղթակից բանկերում, վայրկենական լիկվիդայնության մատակարար գտնի և նրանց հետ համապատասխան միջբանկային պայմանագրեր ստորագրի մասնակի ապահովման ռեժիմում վաճառքը գործարկելու համար։
Սկաբելինն ընդգծել է նաև, որ գնանշումների պահպանման համար պակաս կարևոր չէ մարքեթմեյքերի (շուկա ստեղծողի) առկայությունն ապահովելը։
Wildberries-ը գործարքներ կկատարի ազգային արժույթներով, այդ թվում ՝ հայկական դրամով