Կիևը վստահում է Թուրքիային նավահանգիստներից հացահատիկի արտահանումն ապահովելու հարցում. ԱԳՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան. Արխիվային լուսանկար
Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումն ապահովելու հարցը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Կիևը կարող է վստահել Անկարային ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նախօրեին Անկարայում ուկրաինական հացահատիկի հարցը քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը։ Բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ այս թեմայի շուրջ, ինչպես նաև բաց է փոխգործակցության համար, եթե Կիևի իշխանությունները հասունանան դրա համար։ Լավրովն ասել է, որ գլխավոր պայմանն այն է, որ Կիևն ապահովի նավերի անցումը ականապատ ջրերով կամ մաքրի դրանք:
«Այս առումով ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումն ապահովելու հարցում մենք կարող ենք վստահել Թուրքիայի ռազմածովային ուժերին»,- ասել է Կուլեբան։
ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին։ Արևմուտքը մեղադրել է Ռուսաստանին համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարման դեմ հանդես գալու մեջ, Մոսկվան կտրականապես մերժել է նման մեղադրանքները։ Միևնույն ժամանակ Կիևի իշխանություններն իրենք են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել հացահատիկի արտահանման համար. ի լրումն Մարիուպոլի նավահանգստում բացահայտված հացահատիկի հրկիզման, ուկրաինական զորքերը ականապատել են Սև ծովը, ինչը թույլ չի տալիս հացահատիկի արտահանումը նավերով։