Իրանում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան զոհեր և վիրավորներ

Իրանում գնացքը դուրս է եկել ռելսերից։
Տուժածների մի մասի վիճակը վիճակը բժիշկները գնահատել են ծանր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի -Sputnik. Իրանի Հարավային Խորասան նահանգում ուղեւորատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Խորասան քաղաքի շտապօգնության ծառայությանը։ Նախնական տվյալներով` վթարի հետևանքով մահացել է 13 մարդ, 50-ը վնասվածքներ են ստացել։
Իրանում գնացքը դուրս է եկել ռելսերից։
Աղբյուրի տվյալներով՝ գնացքը Մեշհեդ քաղաքից, որը բնակչության թվաքանակով երկրորդն է Իրանում, ուղևորվել էր երկրի կենտրոնական մասում գտնվող Յեզդ քաղաք:
Տուժածներից ոմանց վիճակը գնահատվում է ծանր:
Իրանում գնացքը դուրս է եկել ռելսերից։