Իրանական գնացքի վթարը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել. լուսանկարներ

Ռելսերից դուրս գալը կարող էր տեղի ունենալ էքսկավատորի և գնացքի բախման հետևանքով:
Sputnik
Իրանի Հարավային Խորասան նահանգում ուղևորատար գնացքն այսօր դուրս է եկել ռելսերից և շրջվել։ Վթարի հետևանքով մահացել է 17 մարդ։ Տեղեկացվում է նաև 50-ից ավելի վիրավորների մասին։
Ռելսերից դուրս եկած գնացքը Մեշհեդից ուղևորվում էր Յեզդ քաղաք:
Իրանական Կարմիր մահիկի ընկերության տեղեկություններով՝ գնացքում եղել է մոտ 430 ուղևոր։
1 / 8

Փրկարարներն աշխատում են դեպքի վայրում

2 / 8

Լուսանկարները տրամադրել է իրանական Կարմիր մահիկը։

3 / 8

Աղետը տեղի է ունեցել Իրանի Մեշհեդ և Յեզդ քաղաքների միջև ընկած հատվածում։

4 / 8

Փրկարարները դեպքի վայրում են։

5 / 8

17 մարդ է մահացել վթարի հետևանքով։

6 / 8

Վթարը տեղի է ունեցել էքսկավատորի հետ բախումից հետո։

7 / 8

Գնացքը դուրս է եկել ռելսերից։

8 / 8

Վթարի հետևանքով շուրջ 50 մարդ վնասվածք է ստացել։