ՀՀ գլխավոր դատախազն Արցախում հանդիպել է ԱՀ նախագահի հետ

Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր` հունիսի 8-ին, Արցախում ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպմանը, որին մասնակցում է նաև Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, քննարկվել են Հայաստանի և Արցախի դատախազությունների միջև փոխգործակցությանը և կապերի ընդլայնման հարցեր:
Նշենք, որ նախօրեին Արթուր Դավթյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։
Կապանում անցկացրած խորհրդակցությանը՝ բացի հանցագործությունների դեմ տարվող պայքարի խնդիրներից, քննարկվել են նաև հետպատերազմյան շրջանում Սյունիքի մարզում անվտանգությանը, հակառակորդի հետ շփման գծում զինվորական ծառայության պայմաններին, ճանապարհատրանսպորտային հաղորդակցության հետ կապված նոր մարտահրավերներին վերաբերող հարցեր։