ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Այսօր Ազգերի լիգայի B դիվիզիոնի երկրորդ տուրի շրջանակում Շոտլանդիայի հավաքականը Գլազգոյի «Համփդեն Պարկ» մարզադաշտում կընդունի Հայաստանի ազգային հավաքականին։
Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 22:45-ին։
Հայաստանի ազգային հավաքականը Շոտլանդիայի դեմ խաղում դաշտ դուրս կգա սպիտակ մարզաշապիկով:
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է թիմերի մեկնարկային կազմերը։ Մեր հավաքականը խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով․
Դավիթ Յուրչենկո, Արման Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Հրայր Մկոյան, Խորեն Բայրամյան, Սարգիս Ադամյան, Էդուարդ Սպերցյան, Արտակ Գրիգորյան, Տիգրան Բարսեղյան, Հովհաննես Համբարձումյան։
Հանդիպման գլխավոր մրցավարն է Սեբաստիան Գիշամերը (Ավստրիա)։ Մրցավարի օգնականներն են Մաքսիմիլիան Վեյսը (Ավստրիա) և Յասմին Սաբանովիչը (Ավստրիա), 4-րդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յագերը (Ավստրիա)։ VAR-ի մրցավարն է Ֆելիքս Ցվայերը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Շտեֆան Լուպը (Գերմանիա)։
Հիշեցնենք` Ազգերի լիգայի B լիգայի առաջին խաղում հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։