Հայաստանը մարտահրավերների առաջ էր. Փաշինյանը ՀԱՊԿ-ի 30-ամյակին նվիրված հարցազրույց է տվել

Հարցազրույցի դրվագներից մեկում ՀՀ վարչապետը պատմել է, թե ինչու է Երևանը միացել կազմակերպությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ՀԱՊԿ 30–ամյա հոբելյանի առթիվ նկարահանված «ՀԱՊԿ. 30 տարի հավաքական անվտանգություն պաշտպանելիս» ֆիլմի համար, որի պրեմիերան տեղի կունենա հունիսի 8-ին RT հեռուստաալիքով:
«Հայաստանը դրանից ընդամենը մեկ-մեկուկես տարի առաջ էր անկախություն ձեռք բերել (Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրումից,–խմբ.)։ Մեր երկրի առաջ, իհարկե, մարտահրավերներ կային` անվտանգության հետ կապված և ռազմավարական։ Այդ պատճառով էլ մենք ՀԱՊԿ-ի նման կազմակերպության կարիքն ունեինք»,-ասել է Փաշինյանը։
Հայաստանի գլխավոր նպատակն այն ժամանակ, ըստ Փաշինյանի, Ռուսաստանի հետ անվտանգության միասնական տարածքում գտնվելն էր։
ՀԱՊԿ պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական անվտանգության հարցեր
Նշենք, որ վարչապետը հարցազրույցում պատմել է նաև Ղազախստան խաղաղապահ զորակազմ ուղարկելուց առաջ ՀԱՊԿ երկրների առաջնորդների հետ բանակցությունների մասին։