Երևանում անցկացվել են հայ-ռուսական խորհրդակցություններ

Քննարկվել են ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանը, ԱՊՀ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Այսօր Երևանում անցկացվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի ղեկավարությամբ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյան
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանը, ԱՊՀ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ:
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկին
Ընդգծվել են բազմակողմ միավորումների կանոնադրական և պայմանագրային նպատակների արդյունավետ ապահովման նպատակով համակարգված մոտեցումների մշակման շարունակականության կարևորությունը:
Հիշեցնենք, որ այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։