Ֆրանսիայի նախկին նախագահը 67 տարեկանում ամուսնացել է

Ժյուլի Գայեն ու Ֆրանսու Օլանդը
Ֆրանսուա Օլանդն ամուսնացել է ֆրանսիացի դերասանուհու հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջին անգամ պաշտոնապես ամուսնացել է, նրա ընտրյալը դերասանուհի Ժյուլի Գայեն է։ Տեղեկությունը հայտնում է ֆրանիսական «Montagne»–ը։
«Ֆրանսուա Օլանդը և Ժյուլի Գայեն ամուսնացել են հունիսի 4-ի կեսօրին Տյուլի քաղաքապետարանում։ Մինչ այժմ դա գաղտնի է պահվել»,- գրում է լրատվամիջոցը։
67-ամյա Օլանդի հարսանիքին միայն մտերիմներն են ներկա եղել։
Կեղծ ամուսնությո՞ւն. Քորթնի Քարդաշյանի և Թրևիս Բարքերի գաղտնի պսակադրության մանրամասները
Նշենք, որ Ֆրանսիայի նախկին նախագահը 1979-2007 թվականներին ապրել է Սոցիալիստական կուսակցության անդամ Սեգոլեն Ռուայալի հետ, որը չորս զավակ է պարգևել Օլանդին։
Իսկ 50-ամյա Գայեն, ըստ թերթի, երկու երեխա ունի նախորդ ամուսնությունից։
Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահն է եղել 2012-2017 թվականներին։
Ռուս դերասանը գաղտնի ամուսնացել է հայ գործընկերուհու հետ