ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. 17-ամյա տղան Կիևյան կամրջից ընկել է, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է հունիսի 7-ին, ժամը 21։43-ին։ Հայտնել են, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացին ընկել է ծառերի վրա:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Պարզվել է, որ քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից։ Նա սկզբում ընկնել է ծառերի վրա, ապա գետնին։
Փրկարարները քաղաքացուն (Տ. Հ., ծնված 2005 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։