Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի տեխնիկան զիջում է ՌԴ-ին և ի վիճակի չէ հարձակվելու

Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 104-րդ օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինան տեխնիկայի առումով զիջում է Ռուսաստանին, ուստի «ի վիճակի չէ հարձակվելու», տեղեկությունը հայտնում է Financial Times-ը:
«Մենք զիջում ենք տեխնիկայի առումով, դրա համար ի վիճակի չենք հարձակվելու։ Մենք ավելի շատ կորուստներ ենք կրելու, իսկ մարդիկ իմ առաջնահերթությունն են», - պարբերականը մեջբերում է Զելենսկու խոսքը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 104-րդ օրը։