Wizz Air ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Լառնակա- Երևան- Լառնակա երթուղով

Wizz Air ավիաընկերության ինքնաթիռը Երևանում. Արխիվային լուսանկար
Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Wizz Air ավիաընկերությունը հունիսի 7-ից մեկնարկել է Լառնակա- Երևան- Լառնակա երթուղով չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Հիշեցնենք, որ փետրվարին Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը հայտնել էր` մեկնարկել է Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը։
«FlyOne Armenia»-ն ձեռք է բերել ևս մեկ Airbus և թռիչքներ կիրականացնի դեպի Մերձավոր Արևելք