Թուրքիայի գործընկերոջ հետ Շոյգուն քննարկել է Ուկրաինային և Սիրիային առնչվող հարցեր

Սերգեյ Շոյգուի և Հուլուսի Աքարի հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային և Սիրիային առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները մանրամասն քննարկել են Սև ծովում նավագնացության անվտանգության հարցը` կապված Ուկրաինայի տարածքից հացահատիկը դուրս բերելու խնդրի լուծման հետ։
Լավրովը Թուրքիայում կքննարկի Կիևի հետ բանակցությունների վերսկսման հեռանկարները
Նշվել է նաև Սիրիայի հետ սերտ փոխգործակցության կարևորությունը` ուղղված տարածաշրջանում երկարատև կայունություն պահպանելուն։
Այս հարցերի շուրջ ռուս–թուրքական շփումները շարունակական կլինեն։