ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Հաստատվել է Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երկրորդ տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը, տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Հանդիպման գլխավոր մրցավարն է Սեբաստիան Գիշամերը (Ավստրիա)։ Մրցավարի օգնականներն են Մաքսիմիլիան Վեյսը (Ավստրիա) և Յասմին Սաբանովիչը (Ավստրիա), 4-րդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յագերը (Ավստրիա)։ VAR-ի մրցավարն է Ֆելիքս Ցվայերը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Շտեֆան Լուպը (Գերմանիա)։
Հիշեցնենք, որ Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։
Հաջորդ հանդիպումը ՀՀ հավաքականը կանցկացնի Ուկրաինայի ընտրանու հետ՝ հունիսի 11-ին։