ՌԴ-ն չեղարկել է ՀՀ-ի հետ տրանսպորտային հաղորդակցության կորոնավիրուսային սահմանափակումները

Միխայիլ Միշուստին
Սահմանափակումները գործում էին կորոնավիրուսային համավարակի սկզբից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Հայաստանի ու Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության կորոնավիրուսային սահմանափակումները: Համապատասխանը կարգադրությունը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
Փոփոխություններ են արվել 2022 թվականի մայիսի 20-ի կարգադրության մեջ։

«Լրացնել այն օտարերկրյա պետությունների ցանկը, որոնց նկատմամբ հանվել են ՌԴ-ի կողմից սահմանված տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումները։ Ավելացնել Հայաստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը»,- նշված է փաստաթղթում:

Որոշումն ընդունվել է ՌԴ նախագահի «Նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքների հաղթահարման ընթացքում ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցառումների մասին» հրամանագրի համաձայն։