Պուտինն ու Էրդողանը խոսե՞լ են ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին. Պեսկովի պատասխանը

Զորավարժություններ
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանում հասկանում են, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չի քննարկել ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնք նախատեսված են Թուրքիայում։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ո՛չ, այդ թեման չի քննարկվել, յուրաքանչյուր զորավարժություն մեծ ուշադրության է արժանանում, բայց Թուրքիան, ըստ էության, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, և մենք մեզ շատ լավ ենք հաշիվ տալիս այդ հարցում», - ասել է նա:
Եթե հունական ճակատում Թուրքիային չճնշեն, հետևանքը կզգացվի նաև Կովկասում․միջազգայնագետ
Հիշեցնենք` Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հունիսի 20-28-ը թուրքական Քոնյայի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարության բազայում անցկացվելու են ՆԱՏՕ-ի «Rammstein Dust II-2022» զորավարժությունները։
Այսուհետ Թուրքիային պիտի Թյուրքիյե ասենք. ինչու են պետությունները փոխում իրենց անունները