ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Ռուսաստան գործուղել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ու նրա խորհրդական Արթուր Բաղդասարյանին։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակում։
Որոշման համաձայն` նրանք ՌԴ–ում կլինեն հունիսի 14-ից 19-ը։ Դավթյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական հոբելյանական 25-րդ համաժողովին։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Արթուր Դավթյանը հունիսի 23-26-ը Բելառուս կմեկնի, որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին։