Մհեր Գրիգորյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ապաշրջափակման աշխատանքները

Մհեր Գրիգորյանն ու Լին Թրեյսին
Զրուցակիցները հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Գրիգորյանն ու դեսպանը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները նաև հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել:
Մտքեր են փոխանակվել նաև ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունների, այդ թվում՝ պարեկային ծառայության գործունեության և ներքին գործերի նախարարության ձևավորման շուրջ:
Հիշեցնենք, որ փետրվարին նույնպես նման հանդիպում էր կայացել. կողմերն անդրադարձել էին տարածաշրջանային զարգացումներին։
Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել ՀՀ-ի և ԼՂ-ի նկատմամբ. Ալեն Սիմոնյան