ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Մարիուպոլի քաղաքային վարչակազմի ղեկավար Կոնստանտին Իվաշչենկոն լողափերում պայթյունավտանգ իրերի մեծ քանակի պատճառով արգելել է լողալ Ազովի ծովում։ Տեղեկությունը հրապարակվել է ԴԺՀ իշխանությունների Telegram-յան ալիքում։
Հունիսի 3-ին հայտնի էր դարձել, որ Մարիուպոլի լողափնյա տարածքում ռումբի պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, որոնցից մեկը երեխա է:
«Դժբախտ պատահարները կանխելու համար կարգադրել եմ 2022 թվականի հունիսի 5-ից Ազովի ծովի տարածքում քաղաքացիների լողալու արգելք սահմանել։ Երբ ականազերծման աշխատանքներն ավարտվեն, լողալու արգելքը կչեղարկվի», - հայտարարել է Իվաշչենկոն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 104-րդ օրը։