Իրավիճակը ՌԴ արժութային շուկայում կայուն է. Պուտին

Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը. Արխիվային լուսանկար
Ավելիվաղ Ռուսաստանում արժութային հասույթի պարտադիր վաճառքի ծավալը նվազեցվել էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Ռուսաստանի արժութային շուկայում իրավիճակը կայուն է, ռուբլու ամրապնդումը թույլ է տվել թուլացնել արժութային հասույթի պարտադիր վաճառքի ծավալի վերաբերյալ արտահանողների պահանջները։ Տեղեկությունը տնտեսական հարցերի շուրջ խորհրդակցության ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը հիշեցրել է, որ ավելի վաղ արժութային հասույթի պարտադիր վաճառքի ծավալը 80 տոկոսից նվազեցվել էր մինչև 50 տոկոս, իսկ վաճառքի ժամկետներն ավելացել էին։

Նախագահը նշել է, որ փորձագետների գնահատմամբ՝ այդ որոշումը պետք է պարզեցնի արտաքին առևտրի իրականացումը, թեև այն որոշակի ռիսկեր է պարունակում։