ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հորդառատ անձրևները հեղեղել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի փողոցները, քաղաքի որոշ հատվածներում երթևեկության կաթվածահար է եղել։ Տեղեկությունը հայտնում է TRT-ն:
Ջրահեռացման համակարգը չի հասցրել կլանել ջրի ուժեղ հոսքերը, ինչի հետևանքով շատ ավտոմեքենաներ մնացել են Թուրքիայի մայրաքաղաքի փողոցներում։
Որոշ քաղաքացիներ հայտնվել են ջրի մեջ, մեքենաները «լողացել» են քաղաքի փողոցներով։
Տեղի քաղաքային իշխանությունները փրկարարների և բժիշկների բրիգադներ են ուղարկել առավել վատ վիճակում հայտնված տարածքներ։ Սկսվել է նաև փողոցների մաքրման աշխատանքները ։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։