Գաջի գործարանի տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Պարան. արխիվային լուսանկար
Ըստ նախնական տեղեկությունների՝ 33-ամյա տղամարդը գործարանի տարածքում վարձակալական հիմունքներով արտադրամաս էր աշխատեցնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. Գաջեգործների փողոցի 74 հասցեում՝ ժողովրդին հայտնի Գաջի գործարանում, տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի` ոստիկանության Էրեբունու բաժինն ահազանգը ստացել է մոտավորապես 09:00-ին։
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները գործարանի տարածքում հայտնաբերել են մալուխով պատի վրա ամրացված երկաթից կախված 33-ամյա Ս. Խ.-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը, որը Շիրակի մարզի բնակիչ էր, նշված տարածքում վարձակալական հիմունքներով արտադրամաս էր աշխատեցնում։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:
Դաժան դեպք Իջևանում. 17-ամյա աղջկան իրենց տան տանիքում կախված են գտել