Դավթյանը Սյունիքում է. մարզում իրականացված ճանապարհաշինական ծրագրերը կուսումնասիրվեն

Արթուր Դավթյանը Սյունիքում է
Արթուր Դավթյանը Սյունիքի մարզի դատախազությանը և Գորիսի կայազորի զինվորական դատախազությանը կոնկրետ հանձնարարություններ է տվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սյունիքում է. Կապանում հրավիրվել է խորհրդակցություն՝ մարզում դատախազության համար առաջնահերթ խնդիրների օրակարգով։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
Անդրադարձ է կատարվել հետպատերազմական շրջանում Սյունիքում անվտանգության, հակառակորդի հետ շփման գծում զինվորական ծառայության պայմանների, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային հաղորդակցության հետ կապված նոր մարտահրավերներին, հանցավորության ընդհանուր միտումների վրա դրանց հնարավոր ազդեցությունների չեզոքացմանը:

«Քանի որ մարզի տարածքում շահագործվող միջհամայնքային և միջպետական նոր ճանապարհների առանձին հատվածներում, ինչպես օրինակ՝ Տաթև-Աղավնո գոտում, վերանորոգումից կարճ ժամանակ անց առաջացած քանդվածքները բարդություններ են ստեղծում տրանսպորտային երթևեկության համար, խնդիր է դրվել ուսումնասիրել իրականացված ճանապարհաշինական ծրագրերի՝ սահմանված չափորոշիչներին և պահանջներին համապատասխանությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Դավթյանը Սյունիքի մարզի դատախազությանը և Գորիսի կայազորի զինվորական դատախազությանը տվել է կոնկրետ հանձնարարություններ:
Սյունիքի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է. Սանոսյանն ամփոփում է 100 օրը