Չմշկավազորդների միջազգային միությունը բարձրացրել է գեղասահքի տարիքային շեմը

Աննա Շչերբակովան (Ռուսաստան) XXIV ձմեռային Օլիմպիական խաղերում գեղասահքի կանանց մենասահքի ազատ ծրագրից հետո (17 փետրվարի 2022թ)․ Պեկին. Արխիվային լուսանկար
Տարիքային շեմը բարձրացվել է ոչ միայն գեղասահքում, այլև շորթ-թրեքում և չմշկավազքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Չմշկավազորդների միջազգային միության (ISU) կոնգրեսն ընդունել է գեղասահքի տարիքային սահմանը բարձրացնելու առաջարկը՝ այն 15 տարեկանից 17 դարձնելով, հաղորդում է RT-ն:
ISU-ի՝ Պհուկետում կայացած կոնգրեսի ընթացքում տարիքային շեմի բարձրացմանը կողմ է քվեարկել 100 մարդ, դեմ՝ 16, երկուսը ձեռնպահ են մնացել։ Կոնգրեսն անցկացվում է հունիսի 6-10-ը։
Նոր կանոնն ուժի մեջ է մտնում 2023/24 մրցաշրջանից՝ մինչև 16 տարեկան, իսկ 2024-2025-ից՝ մինչև 17 տարեկան։
Տարիքային շեմը որոշվել է բարձրացնել նաև ISU-ի մյուս մարզաձևերում՝ չմշկավազքում և շորթ-թրեքում։
Հունիսի 7-ին ISU Կոնգրեսը երկարաձգել է ռուս մարզիկների հեռացման ժամկետը միջազգային մրցաշարերից: