ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Այսօր ժամը 03։10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ս․ Ղ․, ծնված 1990 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը, վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու Գ․ Գ․-ի դին դուրս են բերել ձորից (մոտ 300 մ)։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու Գ․ Գ․-ի դին դուրս են բերել ձորից (մոտ 300 մ)։