Ավտովթարի ենթարկված զինվորներից մեկը կողոսկրի կոտրվածք ունի, մյուսների մոտ քերծվածքներ են

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Նրանցից 10-ը ժամկետային զինծառայող են, իսկ մեկը` սպա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզում «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի գլխիվայր շրջվելու հետևանքով 11 զինվոր տուժել է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասացին պաշտպանության նախարարությունից։
«Մեքենայում 11 հոգի է եղել` 10 ժամկետային զինծառայող և 1 սպա։ Նրանցից 1-ը կողոսկրի կոտրվածք է ստացել, իսկ մնացածի վիճակը բավարար է` հիմնականում քերծվածքներ են ստացել»,– նշեցին ՊՆ–ից։
Ներկա պահին տղաները գտնվում են հիվանդանոցում և նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Հայտնել էինք, որ այսօր Վայոց Ձորի մարզում զինվորներ տեղափոխող «Կամազը» գլխիվայր շրջվել է, որի հետևանքով 11 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։