ԱՊՀ-ում կարող է ստեղծվել մարդու իրավունքների հարցերով հանձնակատարների խորհուրդ. Մոսկալկովա

ԱՊՀ օմբուդսմենների խորհրդի ստեղծման հարցով Մոսկալկովան դիմել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան դիմել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին՝ առաջարկելով ստեղծել ԱՊՀ մարդու իրավունքների հանձնակատարների խորհուրդ: Այդ մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության հանձնաժողովում:
«Երկկողմ համաձայնագրերի հիման վրա, որ մենք կնքել ենք, աշխատում ենք յուրաքանչյուր մարդու իրավունքների հանձնակատարի հետ` Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և բարեկամ ու ոչ բարեկամական երկրների հետ»,- ասել է Մոսկալկովան:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Տատյանա Մոսկալկովան և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի իրավապաշտպան ինստիտուտների համագործակցության հարցը: ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարն առաջարկել է Գրիգորյանին հանդիպել Ռուսաստանում և այցելել Մարդու իրավունքների տուն: