Վոլոդինն ու Փաշինյանը քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների օրենսդրությունների մերձեցման հարցը

Նիկոլ Փաշինյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը
Հանդիպմանը մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ռուսաստանի Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են և քննարկել ՀԱՊԿ անդամ երկրների օրենսդրությունների մերձեցումը։ Տեղեկությունը հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։
Վոլոդինն աշխատանքային այցով է ժամանել Երևան` ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին մասնակցելու։

«Հանդիպմանը Վոլոդինը խոսել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջիկա նիստի օրակարգի մասին։ Կողմերը քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների օրենսդրությունների մերձեցման ու կազմակերպության զարգացման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, որոնք մինչ այդ ծաղիկներ են խոնարհել «Հաղթանակ» զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ։
ՀԱՊԿ խաղաղապահների կարիքը կարող է զգացվել Ուկրաինայում. Կարտապոլով
ՀԱՊԿ ԽՎ-ն միջխորհրդարանական համագործակցության մարմին է։ 2016 թվականի նոյեմբերից ՀԱՊԿ ԽՎ նախագահը Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն է:
ՀԱՊԿ ԽՎ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը, իսկ դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Ազգային Ասամբլեայի Ստորին պալատը, Բելառուսի և Ռուսաստանի Միության Խորհրդարանական ժողովը, Սերբիայի Ժողովրդական սկուպշչինան:
Տարին նշանավորվել է Ռուսաստանի հետ տարբեր հարթակներում քայլերի համակարգմամբ. Միրզոյան