ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի -Sputnik. Դոլարի փոխարժեքն աճում է թուրքական լիրայի նկատմամբ։ Ամերիկյան արժույթն արդեն վաճառվում է 16,57 լիրայով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Անցյալ տարի, երբ Թուրքիայի Կենտրոնական բանկը մի քանի անգամ որոշում կայացրեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, լիրայի անկումը կտրուկ արագացավ, ինչը բացասաբար անդրադարձավ երկրի ֆինանսական համակարգի վրա։
Ազգային արժույթի փոխարժեքի տատանումների համապատկերում տարեկան գնաճը հասել է մինչեւ 36 տոկոսի։ Այս տարի Թուրքիայի Կենտրոնական բանկը դեռեւս անփոփոխ է պահում տոկոսադրույքը՝ 14 տոկոս։