Ռուսաստանն ու Թուրքիան կպայմանավորվեն ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ. Լավրով

Առևտրային նավեր. Արխիվային լուսանկար
Սերգեյ Լավրովը մեկնաբանել է նավահանգիստներից ուկրաինական հացահատիկն արտահանելու հնարավորության հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՌԴ–ի և Թուրքիայի զինվորականները կկարողանան պայմանավորվել ուկրաինական հացահատիկը դուրս բերելու մասին, եթե Անկարան պատրաստ է օգնել ականազերծել նավահանգիստների շուրջ գտնվող ջրերը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Մեր թուրք գործընկերներն ասում էին, որ պատրաստ են օգնել ականազերծման հարցում։ Կարծում եմ` մեր զինվորականները կպայմանավորվեն, ինչպես կարելի է դա ավելի լավ կազմակերպել, որպեսզի հետագայում նավերը բաց ծով դուրս գան։ Հետո մենք երաշխավորում ենք ինքնուրույն կամ թուրք գործընկերների հետ նրանց անցումը մինչև նեղուցներ և այնտեղից արդեն Միջերկրական ծով», – ասել է ՌԴ արտգործնախարարը։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ՄԱԿ–ը քառակողմ (Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, ՄԱԿ) կոնտակտային խումբ ստեղծելու առաջարկ ունի ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով նավերը դուրս բերելու վերաբերյալ։ Ըստ նրա` Թուրքիան սկզբունքային համաձայնություն է տվել, և որոշվել է այնտեղ տեխնիկական հանդիպում անցկացնել։
Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից` Ռուսաստանը չի խոչընդոտում Ուկրաինայի հացահատիկի արտահանմանը, լոգիստիկ խնդիրներն առաջացել են Կիևի մեղքով, նրանց զորքերն են ականապատել սեփական ծովային նավահանգիստները։
Օտարերկրյա սեփականատերերը միջոցներ չեն ձեռնարկել Մարիուպոլից նավերը դուրս բերելու համար