ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի ԶՈւ օբյեկտների ուղղությամբ Սու-34-ի հարվածների կադրերը

Sputnik
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքում Սու-34 ռազմաճակատային ռմբակոծիչների մարտական աշխատանքի տեսանյութը:
Կադրերում երևում է, թե ինչպես են X-29 հրթիռներով զինված ռմբակոծիչներն օդ բարձրանում։ Այնուհետև ցուցադրվում են թիրախին ուղղված հրթիռների արձակումները: Զինամթերքի արձակումից անմիջապես հետո ինքնաթիռները հակահրթիռային տարաշարժ են իրականացնում, որպեսզի բացառեն ուկրաինական ՀՕՊ-ի հարվածի հնարավորությունը։
Ռմբակոծիչներից մեկի օդաչուն հայտնել է, որ մարտական թռիչքի նշանակետը եղել է սպառազինության, տեխնիկայի կուտակումը։
X-29 ընտանիքի հրթիռներն ունեն 12 կիլոմետր հեռահարություն ու մինչև 320 կիլոգրամ մարտական մասի զանգված:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 103-րդ օրը։