Պաշտոնական որևէ պատասխան չենք լսել. փոխնախարարը` Բաքվին ուղարկված 6 կետերի մասին

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցով այս պահին բանակցությունների հստակ օր չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Բաքվի կողմից պաշտոնական որևէ պատասխան չկա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը` անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համար հայկական կողմի առաջարկած 6 կետերը։
«Պաշտոնական որևէ պատասխան չենք լսել, չնայած մամուլում տարբեր շահարկումներ և լուրեր կային»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` բանակցությունների նպատակն էլ այն է, որպեսզի համադրեն երկու կողմի մոտեցումները։ Իսկ թե ինչքանով դա կհաջողվի, բանակցությունների ընթացքը ցույց կտա։
Հարցին, թե մոտ ապագայում տեսանելի՞ են բանակցություններն այդ թեմայով` Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին կոնկրետ օր բանակցությունների վերաբերյալ չկա։
Հիշեցնենք` Ադրբեջանի արտգործնախարարությունը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած առաջարկ է արել Հայաստանին և հայտարարել, թե պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու, եթե պաշտոնական Երևանն ընդունի այդ 5 կետերը։
Հայաստանն էլ իր հերթին 6 կետանոց արձագանք է ներկայացրել։