ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի -Sputnik. Միլանի «Ինտերը» շուտով կհայտարարի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի խոսքով՝ առաջիկայում Մխիթարյանը պաշտոնապես կներկայացվի որպես «Ինտերի» խաղացող: Հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կտևի մինչև 2024 թվականը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը բանակցություններ է վարում Միլանի «Ինտերի» հետ, որը պատրաստ է նրա հետ կնքել 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձով:
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» անցկացրել է երեք մրցաշրջան, իսկ մայիսի 25 – ին թիմի հետ դարձել է եվրագավաթների նոր լիգայի առաջին խաղարկության հաղթող: