Մեկնարկում են միասնական քննությունները. ո՞ր առարկայից են առաջինը գիտելիքները ստուգելու

Քննական կենտրոնում. Արխիվային լուսանկար
Երևանում ու մարզերում գործելու է 14 քննական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Վաղը՝ հունիսի 7-ին, մեկնարկում են այս տարվա միասնական քննությունները, տեղեկությունը հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։
«Առաջին քննությունը կենսաբանությունից և աշխարհագրությունից է: Կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ (անցյալ տարի 1304-ն էին), իսկ աշխարհագրություն՝127 (2021-ին՝ 176)»,–գրել է նա։
Գրիգորյանի խոսքով` Երևանում ու մարզերում գործելու է 14 քննական կենտրոն:
Հիշեցնենք, որ դիմորդը կկարողանա 2 անգամ միասնական քննություն տալ։ Դրանք անցկացվում են տարվա մեջ երկու անգամ՝ հունվարի 15-ից փետրվարի 15-ը և հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում։