ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ուկրաինացի գրոհայինները կրակակետեր են տեղադրել Խարկովի, Նիկոլաևի, Կրամատորսկի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում, Ուգրոեդա բնակավայրում: Այս մասին հայտարարել է ՌԴ Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով՝ ավելի քան 16 500 մարդ, ներառյալ 2 166 երեխա, անցած մեկ օրվա ընթացքում տարհանվել են հատուկ ռազմական գործողության անցկացման վտանգավոր գոտիներից:
Գեներալը հիշեցրել է, որ Ռուսաստանի տարածաշրջաններում շարունակում են գործել ժամանակավոր տեղակայման ավելի քան 9,5 հազար կետեր՝ անհրաժեշտ ամեն ինչով ապահովված։
Միզինցևը հայտնել է նաև, որ նախորդ օրվա ընթացքում թեժ գծին 55 դիմում է ստացվել օտարերկրյա և Ուկրաինայի քաղաքացիներից՝ Ուկրաինայից տարհանման խնդրանքով:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 103-րդ օրը։