ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Կիևը պատրաստ է մարտերի ավարտից հետո Ռուսաստանի ռազմագերիներին ազատ արձակել, բայց իրեն իրավունք է վերապահում նրանց պատասխանատվության ենթարկել։
«Ուկրաինական կողմը պատրաստ է, ինչպես նախատեսված է միջազգային պայմանագրերով, մարտական գործողությունների ամբողջական ավարտից հետո ազատ արձակել և հայրենադարձել Ռուսաստանի ռազմագերիներին՝ նրանց ցանկության դեպքում»,-ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը տեղադրվել է Telegram-ալիքում:
Միևնույն ժամանակ, Ուկրաինան իրեն իրավունք է վերապահում կալանքի տակ պահել և քրեական պատասխանատվության ենթարկել ՌԴ զինված ուժերի և իր տարածքում գործող այլ ռազմական կազմավորումների զինծառայողներին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 103-րդ օրը։