ՀԱՊԿ խաղաղապահների կարիքը կարող է զգացվել Ուկրաինայում. Կարտապոլով

Անդրեյ Կարտապոլով
Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավարը խոսել է խաղաղապահների կարևորության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը չի բացառում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի կարիքը կարող է զգացվել Ուկրաինայի տարածքում և Դոնբասի հանրապետություններում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք դժվար թե համաձայնենք, որ ՆԱՏՕ-ի ինչ-որ երկրներ խաղաղապահների անվան տակ փորձեն մտնել այնտեղ», - ասել է նա լրագրողներին:

Խոսելով խաղաղապահների կարևորության մասին` Կարտապոլովն այդ համատեքստում հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում առաքելություն են իրականացնում ՌԴ խաղաղապահ ուժերը, իսկ Ղազախստանում հունվարյան իրադարձությունների ժամանակ ներգրավվել էին ՀԱՊԿ խաղաղապահները։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ է անցկացվելու։