ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականն այսօր մեկնել է Գլազգո, որտեղ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում հունիսի 8-ին մրցելու է Շոտլանդիայի ընտրանու հետ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայաստանի ազգային հավաքականը Շոտլանդիա է մեկնել 28 հոգանոց կազմով։
Հիշեցնենք` Ազգերի լիգայի B լիգայի առաջին խաղում հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։
Մեր հավաքականը երկրորդ խաղը կանցկացնի Շոտլանդիայի ընտրանու հետ, որին կհյուրընկալի հունիսի 14-ին։ Բայց այս երկու խաղերի միջնամասում՝ հունիսի 11-ին, մեր հավաքականը կխաղա Ուկրաինայի ընտրանու հետ։