Հայաստան–Ֆրանսիա` 1։4. ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքականը կրկին պարտվեց

Թիմերի առաջին խաղում Ֆրանսիայի թիմը սեփական հարկի տակ մեր թիմի հանդեպ առավելության էր հասել 7։0 հաշվով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքականը 2023թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 9-րդ խաղում ընդունեց Ֆրանսիայի Մ-21 հավաքականին և սեփական հարկի տակ պարտություն կրեց 1։4 հաշվով։
Խաղը տեղի ունեցավ ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում
Հայաստանի թիմի միակ գոլը 69-րդ րոպեին խփեց հարձակվող Ժիրայր Շաղոյանը։
Նշենք, որ այս հանդիպման արդյունքներով Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում է՝ 9 խաղից հետո ունի 3 միավոր։
Ֆրանսիան H խմբի առաջատարն է՝ 9 խաղում վաստակել է 25 միավոր։
Հավելենք, որ թիմերի առաջին խաղում Ֆրանսիայի թիմը սեփական հարկի տակ մեր թիմի հանդեպ առավելության էր հասել 7։0 հաշվով։
Պայքար, գոլ, էմոցիաներ. Հայաստան-Իռլանդիա հանդիպումը` Sputnik Արմենիայի ֆոտոշարքում