«Դիլիջան» ազգային պարկում խլուրդներ են սատկում. ահազանգն ուսումնասիրում են մասնագետները

«Դիլիջան» ազգային պարկ
ՇՄ նախարարությունը հորդորում է նախքան մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումը ապատեղեկատվություն չտարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ֆեյսբուքյան խմբերում տեղեկություններ են տարածվում, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են սատկում։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ ահազանգը իրենց և «Դիլիջան» ազգային պարկի ուշադրության կենտրոնում է։
«Նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն այսօր խորհրդակցություն են անցկացրել։ Վաղը ազգային պարկի մասնագետները կայցելեն գրառումներում նշված բոլոր կոորդինատներով, տեղում կուսումնասիրեն խնդիրը և նմուշառումներ կիրականացնեն»,– ասվում է հաղորդագրությունում։
ՇՄՆ–ն հորդորում է նախքան մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումը, զերծ մնալ հնարավոր պատճառների մասին` իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումից։
25 օր խստիվ արգելվում է մարդկանց և կենդանիների մուտքը Բյուրականի անտառապետության տարածք