ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Երեկ երեկոյան Արարատի մարզի Այնթապ գյուղում դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է հոսպիտալացվել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության` ժամը 19։25-ին ոստիկանությունը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Սևանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ:
Պարզվել է, որ ժամը 15։00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նույն գյուղի 33-ամյա բնակիչը:
Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Մասիսի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է։