Առաջին հայկական արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ. ենթահամակարգերն աշխատում են

Իսպանական SATLANTIS ընկերությունը հայտարարություն է տարածել առաջին հայկական արբանյակը՝ «Ուրդանետան» տիեզերք ուղարկելու վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Իսպանական SATLANTIS ընկերությունը հպարտ է, որ համագործակցում է Հայաստանի հետ: Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։
«Հպարտ ենք տեղափոխել Armsat-1 անունով հայտնի մեր «Ուրդանետա» արբանյակը, որն առաջին հայկական ռազմավարական արբանյակն է: Մենք կաջակցենք կառավարության որոշումներին՝ ստեղծելով աշխատատեղեր, տաղանդներ ու արտադրանք»,–ասել է ընկերության տնօրեն Ժան-Ժակ Դորեյնը:
Նշենք, որ ԱՄՆ Կանավերալ հրվանդանից արբանյակի հաջող արձակումից հետո SATLANTIS-ը հայտարարել է հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության հետ համաձայնագիր կնքելու մասին, որով ընկերությանը տրամադրվում է Երկրի դիտարկման լիարժեք համակարգ:
SATLANTIS-ից նշել են, որ հայկական կողմի հետ ունեցած համաձայնագիրը դրականորեն կազդի հայաստանյան էկոհամակարգի վրա՝ ավելացնելով ոլորտային մասնագետների ու ինժեներների թիվը:Նշվում է, որ հաջող մեկնարկից հետո առաջին հայկական արբանյակը լավ վիճակում է ու պատրաստ առաջիկա 4 տարիների ընթացքում կատարելու իր աշխատանքը:
Որքա՞ն գումար է վճարել ՀՀ–ն ուղեծիր ուղարկված արբանյակի համար, և ո՞վ է կառավարում այն
Մայիսի 26-ին ARMSAT-1-ն կապ է հաստատել Երկրի հետ, արբանյակի բոլոր ենթահամակարգերն անխափան վիճակում են:
Հավելենք` արբանյակի առաքելության մանրամասներն ու առաջին արդյունքները ներկայացվելու են Երևանում՝ սեպտեմբերին անցկացվող «Սթարմուս» փառատոնի շրջանակում: