Այդ պաշտոնում քաղաքական նշանակումը տարածված պրակտիկա է. Միրզոյանը` դեսպանների մասին

Արարատ Միրզոյանի խոսքով` պետական համակարգը կադրային թարմացման կարիք ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Աշխարհում լայն տարածում գտած պրակտիկա է դեսպանի պաշտոնում քաղաքական նշանակումը: Բյուջե-2021-ի կատարողականի քննարկումներում այս տեսակետը հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` խոսելով ՀՀ դեսպանների աշխատանքի մասին։

«Նախարարի պաշտոնում քաղաքական նշանակումը աշխարհում ընդունված պրակտիկա է, ոչ բոլոր արտգործնախարարներն են դիվանագետներ։ Նույնը դեսպանների նշանակման հարցում է»,- ասաց Միրզոյանը։

Հարցին, թե ինչպես կգնահատի ՀՀ դիվանագետների աշխատանքը, Միրզոյանը պատասխանեց, որ պետական համակարգը կադրային թարմացման կարիք ունի. կադրերի հոսք չի եղել։
Նրա խոսքով` վերջին 2 տարիներին արտգործնախարարության առջև ծառացած մարտահրավերները փոխվել և փոխվում են։ Համակարգը, ըստ նախարարի, ոչ միշտ է հասցրել համընթաց լինել նոր մարտահրավերներին։
Մեզ համար հատուկ կարևորություն է ունեցել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը. Միրզոյան
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին քարտուղար Վլադիմիր Կարապետյանն է, իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը` «Իմ քայլը» խմբակցության նախկին ղեկավար Լիլիթ Մակունցը։
Վլադիմիր Կարապետյանի դուստրը ՀՀ նախագահի խորհրդական է նշանակվել