Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգ այս պահին տեսանելի չէ. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև պատերազմից հետո բանակի մարտական ոգուն, վստահեցնելով, որ այն վերականգնված է ու շատ բարձր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգ այս պահին տեսանելի չէ։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մ,ասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գնահատելով սահմանին պարբերաբար տեղի ունեցող դեպքերն ու հակառակորդի կողմից տարածվող ապատեղեկատվությունը։

«Որպես կանոն` ՀՀ ԶՈւ–ն հրադադարի ռեժիմը խախտում է` լռեցնելով հակառակորդին։ Այսինքն` եթե կա փոխհրաձգություն, ապա դա մեր նախաձեռնությամբ չէ։ Իհարկե, լիահույս եմ, որ նման կերպ կվերաբերվեն նաև հարևան երկրի ԶՈւ ներկայացուցիչները և կկարողանանք այսօրվա փոքրիշատե խաղաղ վիճակը տանել կայուն խաղաղության»,– ասաց նա։

Նախարարի խոսքով` ցանկացած իրավիճակում ՀՀ ԶՈւ–ն պետք է պատրաստ լինի ապահովելու խաղաղությունը։
Պապիկյանն անդրադարձավ նաև պատերազմից հետո բանակի մարտական ոգուն, վստահեցնելով, որ այն վերականգնված է ու շատ բարձր։
Ե՞րբ կնշանակվի ԳՇ պետը. Պապիկյանը ներկայացրել է բանակի կառավարման նոր մոդելը
Իսկ ինչ վերաբերում է սահմանագծի կահավորմանը, Պապիկյանը հայտնեց, որ այն ընթացքի մեջ է և մինչև տարեվերջ կավարտվի թե՛առաջնագծի ինժեներական կահավորումը, թե՛դեպի առաջնագիծ տանող ճանապարհների կառուցումը, որոնց վրա այժմ աշխատում են 13 շինարարական կազմակերպություններ։