25 օր խստիվ արգելվում է մարդկանց և կենդանիների մուտքը Բյուրականի անտառապետության տարածք

Անտառ
Մեղվաընտանիքները պետք է դուրս բերվեն քիմիական մշակման ենթարկված տարածքներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հունիսի 7-ից Բյուրականի անտառապետության տարածքում կատարվելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Նշվում է, որ պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է մարդկանց և կենդանիների մուտքը քիմիական մշակման ենթարկված տարածքներ, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:
Բացի այդ, նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։
Որսագողություն Խոսրովի անտառում. սատկած բեզոարյան այծը հայտնաբերվել է ջրատար առվում