Ժոզեպ Բորելը վարակվել է կորոնավիրուսով

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը
Եվրոպացի պաշտոնյան ինքնամեկուսացել է, իր հավաստմամբ՝ ինքնազգացողությունը նորմալ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը վարակվել է կորոնավիրուսով։ Եվրոպացի պաշտոնյան այդ մասին հայտնել է Twitter-ում՝ նշելով, որ իրեն նորմալ է զգում:

«COVID-19-ի ախտորոշման թեստն ինձ մոտ դրական արդյունք է ցույց տվել... Ես ինձ նորմալ եմ զգում»,- գրել է նա։

Բորելը հավելել է, որ ինքն այժմ ինքնամեկուսացել է։