Ոչինչ չի փոխում․ Պուտինը՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող հրթիռային համակարգերի մասին

Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահի տվյալներով՝ հատուկ գործողության մեկնարկի պահին Ուկրաինայում զինված ուժերի մարտական կազմում գտնվել է մոտ 515 հրթիռային համակարգ, որոնցից 380-ը ոչնչացվել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումը ուկրաինական մարտական տեխնիկայի կորուստների լրացման մասին է խոսում: Ըստ էության, դա ոչինչ չի փոխում: «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ Պավել Զարուբինի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կան նաև, ասենք, հրետանային զենքի մատակարարման հայտեր։ Այստեղ էլ մոտավորապես նույնն է։ Դատելով ամենից՝ խոսքը նաև մարտական գործողությունների ընթացքում կորցրածի, ոչնչացվածի վերականգնման մասին է»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա նշել է, որ ռուսական հատուկ գործողության մեկնարկի պահին ուկրաինական բանակի մարտական կազմում կար մոտավորապես 515 հրթիռային համակարգ, որոնցից 380-ը ոչնչացվել են։ Սրանց մի մասը վերականգնվել է կամ լրացվել է պահուստից, այժմ Կիևն ունի մոտավորապես 360 միավոր նման տեխնիկա:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր Ուկրաինա HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումների համաձայնեցման մասին, պայմանով, որ դրանք չեն օգտագործվի ՌԴ-ի տարածքին հարվածներ հասցնելու համար: Վլադիմիր Զելենսկին հրապարակավ հաստատել է, որ Կիևը կկատարի այդ պահանջը։
Ընդ որում, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Եգոր Չեռնևը չի բացառել ԱՄՆ-ի կողմից մատակարարվող հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Զելենսկու խոսքերը` ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ին մատակարարված զենքի չօգտագործման մասին, հայտնել է, որ Ռուսաստանն ուկրաինական կողմի նկատմամբ վստահություն չունի, քանի որ Զելենսկին չի կատարել Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր ոչ մի խոստում:
Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Կիևին հեռահար հրթիռների հնարավոր մատակարարումները
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 102-րդ օրը։