Թուրքիայում մոլդովական ուղևորատար ինքնաթիռն են ձերբակալել

Օդանավի հետ կապված միջադեպի պատճառով ուղևորները 9-14 ժամ անցկացրել են օդանավակայանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի -Sputnik. Թուրքիայում՝ Անթալիայի օդանավակայանում, մոլդովական ուղևորատար ինքնաթիռ են ձերբակալել՝ Air Moldova ավիաընկերության պարտքերի պատճառով։ Դեպի Քիշնև մնացած չվերթները նույնպես չեղյալ են հայտարարվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ընկերությունում հաստատել են, որ խնդիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ «թուրքական ծառայությունների մատակարարը վկայակոչել է ենթադրվող պայմանագրային պարտքերը»։ Ընդ որում, Air Moldova-ից ընդգծում են, որ պարտքը մարվել է։
Օդանավի հետ կապված միջադեպի պատճառով ուղևորները 9-14 ժամ անցկացրել են օդանավակայանում: Air Moldova-ն հայցում է ուղևորների ներողամտությունը և հավաստիացնում, որ խնդիրը լուծում են:
Քիշնևի միջազգային օդանավակայանում թռիչքների և ժամանումների առցանց չվացուցակի տվյալներով՝ Անթալիայից 5 չվերթ չեղյալ է հայտարարվել և մեկը ձերբակալվել է: