ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի դեմ կիրառող զենքն անվանել է բարձր արդյունավետության զենք: «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում Պավել Զարուբինին տված հարցազրույցում նա ասել է, որ խոսքը «Բուկ», «Տոր» զենիթահրթիռային համալիրների և «Պանցիր» զենիթահրթիռային-հրանոթային համալիրի մասին է:
Պետության ղեկավարը նաև նշել է, որ ուկրաինացի զինվորականների կողմից օգտագործվող բոլոր հետախուզական անօդաչու սարքերն արտասահմանյան արտադրության են: Նա ընդգծել է, որ Արևմուտքը Սև ծովի վրա ԱԹՍ է կիրառել դեռևս ռուսական հատուկ գործողության մեկնարկից առաջ:
Նույն հարցազրույցում Պուտինը նշել է, որ Արևմուտքը շարունակում է զենքի լրացուցիչ մատակարարումներ անել Ուկրաինա՝ հակամարտությունը ձգձգելու ցանկությամբ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 102-րդ օրը։