Երազել, չհանձնվել. մարիուպոլցի երեխաները հանդիպել են տիեզերագնացի, այցելել Կարմիր հրապարակ

Մարիուպոլցի երեխաները հանդիպել են տիեզերագնացի, այցելել Կարմիր հրապարակ։
Հատուկ Մարիուպոլից եկած երեխաների, ինչպես նաև նրանց Մոսկվայում բնակվող բազմազգ հասակակիցների համար մշակութային տարբեր ծրագրեր էին կազմակերպվել։
Sputnik
Սերգեյ Լեսկով, Sputnik
Էքսկուրսիաներ, տեսահոլովակի նկարահանում, այցելություններ թանգարան և հանդիպումներ հայտնիների հետ։ Դոնբասից Մոսկվա եկած երեխաները հանգստյան օրերին մասնակցել են Երեխայի համաշխարհային օրվան նվիրված ակցիային։ Մանրամասները՝ Sputnik-ի հոդվածում։

Բազմազգ ողջույն Ռուսաստանից

Հատուկ Մարիուպոլից եկած երեխաների, ինչպես նաև նրանց Մոսկվայում բնակվող բազմազգ հասակակիցների համար Ռուսաստանի Ժողովուրդների տունը խոշոր մշակութային ծրագիր էր կազմակերպել։
Առաջին հարթակը, որն այցելեցին ակցիայի պատանի մասնակիցները, ВДНХ համալիրն է եղել։ Այստեղ՝ Ժողովուրդերի բարեկամության շատրվանի մոտ, երեխաները տեսահոլովակ նկարահանեցին։
Մարիուպոլցի երեխաները հանդիպել են տիեզերագնացի, այցելել Կարմիր հրապարակ։
Տարբեր լեզուներով՝ հայերեն, մոլդավերեն, ղազախերեն, ուկրաիներեն, լիտվերեն, ռուսերեն տեսաողջույն են ձայնագրել Սիրիայի իրենց հասակակիցների համար։ Այնուհետև էքսկուրսիան շարունակվել է «Տիեզերագնացություն և ավիացիա» տաղավարում։
Թե ինչ կա այնտեղ՝ երկնքում, Երկրի սահմաններից դուրս, երեխաներին պատմել է ԽՍՀՄ և ՌԴ հերոս, հռչակավոր օդաչու-տիեզերագնաց Սերգեյ Կրիկալյովը։ Թանգարանում մեծ էքսկուրսիայի ժամանակ երեխաներին նա մաղթել է «շատ երազել, երբեք չհանձնվել, և կյանքում միայն առաջ շարժվել»։

Երազանքներն իրականանում են

Տասներկուամյա Վիկա Կոնստանտինովան ակցիային մասնակցող 8 մարիուպոլցի երեխաներից է։ Ասում է՝ Ռուսաստանի մայրաքաղաքից զարմանալի տպավորություններ ունի, բառերով անհնար է պատմել։
«Ես վաղուց էի երազում լինել Կարմիր հրապարակում։ Ամեն ինչ միայն հեռուստացույցով էի տեսել։ Չէի սպասում, որ այն այսքան գեղեցիկ է, և այստեղ այնքա՜ն շատ մարդ կա»- Sputnik-ին պատմել է աղջնակը։
Մարիուպոլցի երեխաները հանդիպել են տիեզերագնացի, այցելել Կարմիր հրապարակ։
Մոսկվայում էքսկուրսիայի ժամանակ Վիկային մայրն էր ուղեկցում։ Նրանք Մարիուպոլից Ռուսաստան են եկել մի քանի շաբաթ առաջ, երբ հնարավորություն է եղել։ Ապրում են Մերձմոսկվայում՝ առողջարանում։
«Շատ ուրախ ենք։ Մարիուպոլից ենք եկել՝ պատերազմից, ավերածությունից։ Մեզ Ռուսաստանում լավ են դիմավորել։ Ոչ մի բանի կարիք չունենք, անչափ շնորհակալ ենք»,-ասում է Աննա Կոնստանինովան։

Լավագույն նվերը գիրքն է

Մշակութային ծրագրի գագաթնակետը Կարմիր հրապարակում գրքի փառատոնն էր։ Երեխաների հետ շփվել է հայտնի ռուս գրող Պլեգ Ռոյը։ Նա պատանի ընթերցողներին ներկայացրել է իր ստեղծագործությունների հիման վրա նկարահանված մուլտֆիլմը։ Օլեգ Ռոյը շնորհակալություն է հայտնել ռուս զինծառայողներին, որոնք այսօր կատարում են իրենց պարտքը Դոնբասում․«Շնորհակալ ենք մեր զինվորներին, մենք հավատում ենք նրանց և սպասում, թե երբ նրանք կվերադառնան հաղթանակով»։
Ողջույնի խոսքով երեխաներին և նրանց ծնողներին է դիմել նաև ՌԴ Պետական դումայի պատգամավոր Բիյսուլթան Համզաևը:
Մարիուպոլցի երեխաները հանդիպել են տիեզերագնացի, այցելել Կարմիր հրապարակ։
«Շատ խորհրդանշական է, որ այս հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Երկրի սրտում: Ռուսաստանը միշտ պաշտպանել և օգնել է նրանց, ովքեր նրա օգնության կարիքն ունեն»,- նշել է ՌԴ Պետդումայի պատգամավորը։
Իսկ միջոցառման ավարտին գրող Օլեգ Ռոյը ևս մեկ անգամ շնորհավորել է երեխաներին տոնի առթիվ, քաղցրավենիք, գրքեր նվիրել նրանց: